Karevorinfo  Իրադարձություններ  158

Արմեն Սարգսյանը Ս. Գայանե վանքում ներկա է եղել Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին

12:04 կիրակի, 04 ապրիլի, 2021 թ.
Արմեն Սարգսյանը Ս. Գայանե վանքում ներկա է եղել Սուրբ Զատկի Ճրագալույցի պատարագին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ավագ շաբաթվա երեկոյան, Ս. Գայանե վանքում ներկա է գտնվել Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագին:

Արարողությունը հանդիսապետել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, մասնակցել են Մայր Աթոռի միաբաններ և ուխտավորներ:

Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագից հետո Հանրապետության նախագահը հայրապետական նստավայրում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ և Սուրբ Էջմիածնի միաբանների մասնակցությամբ կատարված տնօրհնեքի կարգին:

Հանրապետության նախագահը Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորել է Վեհափառ Հայրապետին և Մայր Աթոռի միաբաններին: