Karevorinfo  Համացանց  240

«Սա վկայում է հայաստանյան քաղաքական մտքի դեգրադացման մասին». Աշոտ Ոսկանյան

00:36 կիրակի, 04 ապրիլի, 2021 թ.
«Սա վկայում է հայաստանյան քաղաքական մտքի դեգրադացման մասին». Աշոտ Ոսկանյան

Փիլիսոփայության դոկտոր Աշոտ Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին ՖԲ-ում ծավալված բանավեճը՝ «Արդյո՞ք թուրքերը մեր թշնամիներն են, թե ոչ» թեմայով, վկայում է հայաստանյան քաղաքական մտքի դեգրադացման մասին։ Իսպառ մոռացության է տրվել միջազգային դիվանագիտության հիմնարար սկզբունքներից մեկը, որն Առաջին Արցախյան պատերազմը հաղթանակով ավարտած իշխանությունների համար ակնհայտ ճշմարտություն է եղել ՝ «Չկան հավերժական բարեկամներ կամ թշնամիներ, կան հավերժական շահեր»։
     Ասել կուզի՝ խնդիրն այլ ձևակերպում էր պահանջում՝ «Արդյո՞ք մենք այսօր թուրքերի հետ խոսելիք ունենք»։ Եվ քանի որ դիվանագիտական խոսակցությունը շատ կոնկրետ ՏԱԼԻՔ և ԱՌՆԵԼԻՔ է ենթադրում, հենց դրանք է, որ պետք է քննության առարկա դառնային։ Այնինչ, օրվա իշխանությունները խնդիրը համառորեն (վախենամ՝ գիտակցաբար) հուզական դաշտ են մղում՝ շաղակրատելով «թշնամության - չթշնամության», «սիրո» և «չատելության» թեմաներով։ Դա այն պարարտ հողն է, որից սնվում է քաղաքական դեմագոգիան»: