Karevorinfo  Համացանց  231

«Դուք կառուցողաբար ներում եք թշնամուն, բայց եթե սխալվի հայ մարդը, կառուցողաբար կոչնչացնեք»․ Սոֆյա Հովսեփյան

18:16 շաբաթ, 03 ապրիլի, 2021 թ.
«Դուք կառուցողաբար ներում եք թշնամուն, բայց եթե սխալվի հայ մարդը, կառուցողաբար կոչնչացնեք»․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժամանակ տրամադրեցի և լսեցի Լենա Նազարյանի հարցազրույցը: Չզարմացա, ոչ էլ բարկացա, քանի որ գիտեի, թե իր, թե մի շարք թիմակիցների մոտեցումները, բայց կարևոր եմ համարում մի քանի հարց տալ։
     Կա՞ առավել կառուցողական ազգ, քան մենք ենք:
     Կա՞ առավել խաղաղասեր ազգ, քան մենք ենք :
     Կա՞ առավել ներող ազգ, քան մենք ենք...
     Եվ այսպես շարունակ կարող եմ հարցեր տալ, բայց միանգամից ասեմ, որ պատասխանն է, չկա՛ ...
     Կանանց առաջարկվեց միավորվել «հանուն խաղաղության»...
     Ալիևային առաջարկվեց Շուշիում թեյ խմել և մուղամ լսել ...
     Հետադիմական կոչվեց մեր հայրենիքի տարածքների ու անվտանգության մասին խոսելը...
     Կառուցողակա՞ն են...
     Խաղաղության կոչին ի պատասխան՝ ռմբակոծեցին ծննդատունը, սպանեցին խաղաղ բնակիչներ, խոշտանգեցին զոհվածի մարմիններ, խոշտանգեցին գերիներ, կիրառեցին անթույլատրելի զինատեսակներ ...
     Թեյի հրավերն ընդունեցի՞ն... այո , ստիպեցին Շուշին նվիրեք ու այնտեղ իրենք հիմա հա՛մ թեյ են խմում, հա՛մ մուղամ լսում, բայց ձեզ չեն հրավիրում միասին թեյելու, քանի որ գիտեն վազեվազ կգնաք, ու ձեր հետ էլ կտանեք մի քանի տուփ քաղցրավենիք...
     Քարվաճառը չհամարեցիք մերը, երբ ադրբեջանցի հասկացողություն երկրագնդի երեսին չկար, այնտեղ հայերը, սկսած 5-րդ դարից, եկեղեցի են կառուցել, Շուշիի հայկական լինելը կասկածելով եք հաստատում ՝ աչք փակելով օրեր առաջ «կառուցողական» կերպով պայթեցված Կանաչ ժամի իրողության նկատմամբ:
     Գիտե՞ք, մենք որպես ազգ կառուցողական ենք, բայց ձեր մոտեցումները հե՜չ կառուցողական չեն, քանի որ սողալ, եսը կորցնել, ուրանալ սեփական պատմությունը չի խոսում կառուցողականության մասին, այլ խոսում է չկողմնորոշվածության մասին և առաջարկում եմ բոլորդ ձեզ հարց տաք՝ ո՞վ եմ ես ...
     Պատասխանը հենց գտնեք, հանրայնացրեք, որ բոլորն իմանան, թե ում են երկիր վստահելու հունիսի 20-ին
     Հա՛, հիշեցնեմ նաև, որ Ալիևը «կառուցողական» նկրտումներ ունի Զանգեզուրի մասով, որը շահարկում է ամեն կերպ՝ վախեցնելով, պահանջելով: Չհամարձակվե՛ք կառուցողական զիջումների գնալ:
     Դուք կառուցողաբար ներում եք մեր թշնամուն, բայց եթե սխալվի հայ մարդը, ապա կառուցողաբար կոչնչացնեք՝ ելնելով ձեր կառուցողական քինախնդրությունից...
     Բարի գիշեր...»։