«Եթե քայլականները խոչընդոտեն այս օրենքների ընդունումը, ուրեմն պետք է անցկացվի հանրաքվե»․ Նիկա Բաբայան
«Եթե քայլականները խոչընդոտեն այս օրենքների ընդունումը, ուրեմն պետք է անցկացվի հանրաքվե»․ Նիկա Բաբայան

«Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՇԱՏ ՇՏԱՊ
Ազգային ժողովը պարտավոր է անհապաղ ընդունել օրենք, որը քրեական պատասխանատվության է ենթարկում յուրաքանչյուր ելույթ, բանավոր կամ գրավոր հայտարարություն, որը ժխտում է 1915-1923թթ. Թուրքիայում իրականացված հայերի, ասորիների, եզդիների ցեղասպանությունը:
Մի այլ օրենքով պետական բոլոր օղակներին արգելվում են Ցեղասպանությանը վերաբերող սեպարատ բանակցություններ այն երկրների հետ, որոնք պաշտոնապես չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
ՍԱ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱՏԱՊ ՀԱՍԱՐԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ։
ԵԹԵ ՔԱՅԼԱԿԱՆՆԵՐԸ ԽՈՉԸՆԴՈՏԵՆ ԱՅՍ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԻՆՉ Ս.Թ. ԱՊՐԻԼԻ 24-Ը,
ՈՒՐԵՄՆ ՊԵՏՔ Է ԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՆՐԱՔՎԵ»։