Karevorinfo  Իրադարձություններ  459

««Մարտի 1-ի» գործով ամբաստանյալների արարքը պետք է որակվի 309 հոդվածով». դատախազ

20:16 ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ.
««Մարտի 1-ի» գործով ամբաստանյալների արարքը պետք է որակվի 309 հոդվածով». դատախազ

«Քրեական օրենսգրքում կան նախատեսված հանցակազմեր, որոնք ընդհանուր և հատուկ են։ Հատուկ նորմը իր մեջ կլանում է ընդհանուր նորմին։ Երբ որ կա հատուկ նորմ, արարքը չես կարող որակել ընդհանուր նորմով, երբ որ կա հատուկ հանցակազմ, արարքը չես կարող որակել ընդհանուր հանցակազմով»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման պարզաբանմամբ է հանդես եկել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
     «Էդպիսի հարաբերակցություն ունեն Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասը և 300․1 հոդվածը, որով որակված էր չորս ամբաստանյալների արարքը։ Բոլոր այն դեպքերում, երբ որ որևէ պատճառով հատուկ նորմը չեղարկվում է, առաջանում է արարքի վերաորակման հարց, իսկ արարքի վերավորակման հնարավորություն Քրեական դատավարության օրենսգրքի նորմերը չեն տալիս, դրա համար գլխավոր դատախազը դիմել է ՍԴ մեր կողմից կիրառման ենթակա այդ նորմերի սահմանադրականությունը որոշելու համար, և մենք դատարանին միջնորդությանը պատասխանելիս ներկայացրել ենք հիմնավորումներ, թե ինչու դատարանը հետապնդումը դադարեցնելու փոխարեն պետք է դիմի ՍԴ և պարզի նման իրավիճակում հետապնդումը դադարեցնել պարտավորեցնող նորմի սահմանադրականությանը համապատասխանելու հարցը։
     Բաղդասարյանի խոսքով՝ սահմանադրական կարգը տապալելուն փոխարինող հոդվածը լինելու է 309 հոդվածի 3-րդ մասը՝ պաշտոնական լիազություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
     «Մինչև հիմա դա այդպես որակված չի եղել, որովհետև սահմանադրական կարգը տապալելը եղել է հատուկ նորմ և պետք է որակվեր 300․1 հոդվածով»,- նշել է Բաղդասարյանը։
     Անդրադառնալով ՍԴ որոշմանը՝ դատախազը հայտարարել է, որ իր համար այդ որոշումն անակնկալ է եղել։
     «ՍԴ-ն պատմության մեջ առաջին անգամ Քրեական օրենսգրքի հատուկ նորմը սկզբից մինչև վերջ ճանաչել է սահմանադրությանը հակասող»,- նշել է Գևորգ Բաղդասարյանը։