Karevorinfo  Իրադարձություններ  133

«Ի՞նչ պետք է անենք, որ ունենանք Կոմանդոսի երազած հայրենիքը»․ լրագրողը՝ Վաղարշակ Հարությունյանին

19:24 ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ.
«Ի՞նչ պետք է անենք, որ ունենանք Կոմանդոսի երազած հայրենիքը»․ լրագրողը՝ Վաղարշակ Հարությունյանին

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի հոգեհանգստի արարողությանը լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ պետք է անենք, որ ունենանք Կոմանդոսի երազած հայրենիքը՝ հաշվի առնելով այն, որ նա Շուշին ազատագրողներից էր, իսկ այսօր Շուշին հակառակորդի վերահսկողության տակ է, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ասաց․ «Երբ մենք սկսում էինք շարժումը, ունեինք Ղարաբաղ, որը շրջափակման մեջ էր, ունեինք ավելի քիչ նյութական ռեսուրս, ռազմական ռեսուրս, Ադրբեջանը միշտ ունեցել է 25 անգամ ավելի շատ զինամթերք, 3-4 անգամ ավելի ունեցել է տանկ, ավիացիա է ունեցել 60, մենք ունեցել ենք՝ 0. մենք կարողացել ենք հաղթանակ ապահովել։ Հիմա մենք ունենք ավելի լավ վիճակ, քան ունեցել ենք 1998 թվականին, մենք պիտի լինենք միասնական, ունենանք կամք, ձգտում դեպի հաղթանակ, դրա արդյունքում պիտի ունենանք տնտեսություն ու մարտունակ բանակ»։

Վ․ Հարությունյանը նշեց, որ Արկադի Տեր-Թադևոսյանը մեծ ներդրում ունի Ղարաբաղի բանակի կայացման և սկզբնական փուլում մարտական գործողություններին։