Karevorinfo  Իրադարձություններ  148

«Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածում 50-ամյա տղամարդ է սպանվել, դիակի պարանոցին կպչուն ժապավեն է փաթաթված եղել

17:40 ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ.
«Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածում 50-ամյա տղամարդ է սպանվել, դիակի պարանոցին կպչուն ժապավեն է փաթաթված եղել

2021թ. մարտի 30-ին՝ ժամը 14.10-ին, ՀՀ ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից դեպի Զանգակատուն տանող միջպետական ավտոճանապարհի հարակից ձորն ավտոմեքենա է ընկել:

Կատարված դեպքի վայրի զննությամբ Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ «Քյարքիի ոլորաններ» կոչվող հատվածում՝ ձորի մեջ, հայտնաբերվել է «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան՝ դեֆորմացված վիճակում, իսկ դրանից 20 մետր հեռավորության վրա՝ ժայռաբեկորի վրա, հայտնաբերվել է Երևան քաղաքի 50-ամյա բնակչի դին:

Դիակի արտաքին զննությամբ տղամարդու պարանոցին հայտնաբերվել է փաթաթված կպչուն ժապավեն, զույգ նախադաստակների շրջանների մաշկածածկույթին՝ ժապավենից թողնված հետքեր և կպչուն նյութի առկայություն, իսկ պարանոցին և աջ այտային շրջաններում` կտրած վերքեր: