Karevorinfo  Իրադարձություններ  521

Դատական նիստն ընդմիջվեց

Դատական նիստն ընդմիջվեց

Դատական նիստն ընդմիջվեց
14:32 ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ.
Դատական նիստն ընդմիջվեց

Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանից հետաքրքրվեց, թե այսօր ո՞ր գործն է քննվելու:

Հիշեցնենք, որ Աննա Դանբեկյանը նիստի մեկնարկին չէր հայտնել այդ մասին: Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ նկատել էր, թե «եթե Դանիբեկյանը հայտարարի՝ որ գործն է քննվում, նրա վրա պարզապես կծիծաղեն՝ հաշվի առնելով ՍԴ որոշումը»:

«Խնդրում եմ պարզաբանեք՝ էսօր ո՞ր գործն է քննվում, դա շատ կարևոր է, որ մենք իմանանք մեր հետագա անելիքները: Խնդրում եմ պարզաբանել՝ 300.1 հոդվա՞ծն է քննվում, որը ՍԴ-ն արդեն անվավեր է ճանաչել»,- դիմելով դատավորին՝ հետաքրքրվեց Մ. Պողոսյանը:

Ի պատասխան Դանիբեկյանն ասաց. «Դատարանը որևէ պարզաբանման անհրաժեշտություն չի տեսնում»:

Դատավորը թույլ չտվեց, որ պաշտպանական կողմը արձագանքի իր հայտարարությանը:

Այս պահին դատական նիստն ընդմիջվել է անորոշ ժամանակով՝ մինչև պաշտպանական կողմը ծանոթանա Դատախազության ներկայացրած նոր միջնորդությանը: