Ուկրաինացի զինվորականները վարժանքներ են անցկացրել Ղրիմի հետ սահմանին
Ուկրաինացի զինվորականները վարժանքներ են անցկացրել Ղրիմի հետ սահմանին

Ուկրաինայի ինժեներասակրավոր ստորաբաժանումների զինծառայողները հրետանու և բանակային ավիացիայի աջակցությամբ զորավարժություններ են անցկացրել՝ Ղրիմի հետ սահմանին ականապատ պատնեշներ կառուցելու նպատակով: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ միացյալ հրամանատարության մամուլի ծառայությունը:
«Ինժեներա-սակրավոր ստորաբաժանումների զինծառայողները, որոնք մարտական ծառայություն են իրականացնում Ղրիմի Ինքնավար Հանրապետության սահմանին՝ Սև և Ազովի ծովերի ափերի երկայնքով, հրետանու և բանակային ավիացիայի աջակցությամբ գործնական զորավարժություններ են անցկացրել ականապատ պատնեշների տեղակայման նպատակով»,-ասված է մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:
Ինչպես նշել է ԶՈՒ միացյալ ուժերի հրամանատար Սերգեյ Նաևը, ռազմական պահեստային ուժերը գրեթե ամեն շաբաթ ափամերձ տարածքներում գործողություններ են իրականացնում նավերից պոտենցիալ թշնամու ծովային հետևակի հարձակմանը հակազդելու համար: