Karevorinfo  Իրադարձություններ  629

Օնիկ Գասպարյանն ընդդեմ Փաշինյանի և Սարգսյանի գործով նիստն ավարտվեց

13:04 ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ.
Օնիկ Գասպարյանն ընդդեմ Փաշինյանի և Սարգսյանի գործով նիստն ավարտվեց

Ինչպես արդեն հայտնել էինք, Վարչական դատարանում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի գործով նիստին վարչապետի ներկայացուցիչը միջնորդեց Օնիկ Գասպարյանին պաշտոնում վերականգնելու հայցի ապահովման միջոցը վերացնել՝ որպես հիմք ներկայացնելով սահմանադրականությանը հակասելու հանգամանքը:

Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ փաստաբան Արամ Օրբելյանն էլ իր հերթին նշեց, որ այս դեպքում գործ ունենք մարդու իրավունքների հետ, որոնք ոտնահարվել են, իսկ Սահմանադրությամբ ամրագրված է, որ մարդու իրավունքները բացարձակ արժեք են:

Կողմերի հակափաստարկները ներկայացնելուց հետո դատավորը նիստը հայտարարեց ավարտված՝ տեղեկացնելով, որ դատարանի որոշման մասին կողմերին տեղյակ կպահեն: