Karevorinfo  Իրադարձություններ  440

«Ռազմական դրությունը հանվել է, բայց սահմանին լարվածություն կա». Փաշինյանի ներկայացուցիչը՝ դատարանում

12:28 ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ.
«Ռազմական դրությունը հանվել է, բայց սահմանին լարվածություն կա». Փաշինյանի ներկայացուցիչը՝ դատարանում

Վարչական դատարանում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Արմեն Սարգսյանի գործով ընթացող նիստին վարչապետի ներկայացուցիչը միջնորդեց Օնիկ Գասպարյանին պաշտոնում վերականգնելու հայցի ապահովման միջոցը վերացնել: Նա որպես փաստարկ բերեց ՀՀ Սահմանադրության հետ անհապատասխանության հանգամանքը և ռազմական դրությունը:

Նիստը նախագահող դատավոր Մհեր Պետրոսյանը նկատեց, որ ռազմական դրությունը հանված է, ինչին ի պատասխան Փաշինյանի ներկայացուցիչն ասաց. «Պաշտոնապես ռազմական դրություն առկա չէ, բայց, կարծում եմ, հաշվի առնելով ընդհանուր իրավիճակը, սահմաններին լարվածությունը, այդ թվում այսօր, ներկայիս լիազորություններով ԳՇ պետը ևս արձանագրել է, որ ընդհանուր առումով լարվածություն կա, դեռևս ռազմական դրությունը հանելը չի նշանակում, որ դրա բոլոր հիմքերը վերացել են, և կարծում եմ, անվտանգության առումով նշված հիմքերը շարունակում են մնալ արդիական»: