Որոնումները շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում. ԱԻՊԾ
Որոնումները շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում. ԱԻՊԾ

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներն այսօր շարունակվում են փրկարարական մեկ ջոկատով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է: