Karevorinfo  Համացանց  131

«Հոգեբանական պատերազմով թիրախավորել են Սյունիքը, ցանկանում են այդկերպ դատարկել». Կարեն Հովհաննիսյան

01:04 ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ.
«Հոգեբանական պատերազմով թիրախավորել են Սյունիքը, ցանկանում են այդկերպ դատարկել». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանն ու Թուրքիան ձեռք ձեռքի տված անցել են հոգեբանական պատերազմի, որը ոչ պակաս ավերիչ և կործանարար է, եթե ընկնենք այդ ալիքի տակ։
     Նրանք թիրախավորել են Սյունիքը, ցանկանում են այդկերպ դատարկել Սյունիքը, ցանկանում են, որպեսզի մեր մեջ ոչ թե հակագրոհի, ռևանշի տրամադրություններ լինեն, այլ Սյունիքը կորցնելու մտավախություն և այդ մտավախությամբ պայմանավորված հետագա մեր տրամադրությունների և գործողությունների վրա ազդել։ Մեր թշնամիները, այսպես ասած, շեմը շատ բարձր են դրել, որպեսզի հնարավորինս ավելի ամրագրեն այն իրողությունը, որը հիմա կա։
     Մեզ այս փուլում անհրաժեշտ է սառնասրտություն, խորը վերլուծություն թե՛ Զինված ուժերում, թե՛ Ազգային անվտանգությունում, թե՛ կառավարությունում, թե ԱԺ-ում, թե՛ նախագահականում։ Մեր պետությունը պարտավոր է ոչ թե վերլուծություն պատվիրել, այլ իսկապես զբաղվել վերլուծական աշխատանքով և տեսնել, թե թշնամին իր թույլ կողմն ինչպես է թաքցնում և որտեղ։ Անելիք ունենք ամեն տեղ թե՛ պաշտպանական ոլորտում, թե՛ կառավարման ոլորտում, թե՛ փորձագիտական ոլորտում․․․
     Քանի գնում, հոգեբանական պատերազմն ավելի է սաստկանում, որի ավարտը կլինի ռազմական բախումը, որպեսզի արդարացնեն այդ պատերազմը»: