Karevorinfo  Համացանց  137

«Անիում Մխիթար կամ Մխիթարիչ անունով երկու տասնյակից ավելի մարդ է հիշատակվում». Կարեն Մաթևոսյան

03:04 ուրբաթ, 02 ապրիլի, 2021 թ.
«Անիում Մխիթար կամ Մխիթարիչ անունով երկու տասնյակից ավելի մարդ է հիշատակվում». Կարեն Մաթևոսյան

Հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անիի քաղաքացիները՝ երկու ՄԽԻԹԱՐ ԱՆԵՑԻ։ Անիում Մխիթար կամ Մխիթարիչ անունով երկու տասնյակից ավելի մարդ է հիշատակվում, բայց երկու նշանավորներին միայն ներկայացնեմ, որոնց անվանը կից նշվում է նաև «Անեցի» մականուն պատվանունը։
     ՄԽԻԹԱՐ ԱՆԵՑԻ - Անիի Մայր տաճարի փակակալ, մատենագիր և թարգմանիչ։ Ուսանել է Հոռոմոսի վանքում, որտեղ իր համար ընդօրինակել է Սամվել Անեցու Ժամանակագրությունը, որի հիշատակարաններից մեկում իրեն կոչում է՝ «Զմեղաւոր ստացաւղս եւ զաշխատաւորս զՄխիթար...», մյուսում՝ «Մխիթարիչ Անեցի»։ Իր Պատմությունը, որի միայն սկզբի մասն է պահպանվել, գրել է Հառիճի վանքի վանահայր Գրիգորի պատվերով՝ 1181-ին և ավարտել 1193 թ.։ Հայտնի է նաև, որ պարսկերենից թարգմանել է մի երկ՝ «զպատճառս խաւարման արեգական եւ լուսնի», ինչպես նաև Սյունյաց Ստեփանոս Գ եպիսկոպոսին պատվիրել է գրելու Բաղաց (Սյունյաց) թագավորության անկման պատմությունը, որը վերջինս կատարել է Անիում (ՄՄ, 3613, Մխիթար Անեցի, 1983, 5-61)։
     ՄԽԻԹԱՐ ԱՆԵՑԻ (որդի Յակոբ քահանայի) – անեցի քահանա, գրիչ, ծաղկող, կազմարար, ընդարձակ չափածո հիշատակարանի հեղինակ, որը 14-րդ դարի սկզբներին թողնելով հայրենի քաղաքը հաստատվել է Սուլթանիայում (Թավրիզի մոտ): 1334 և 1338 թ. հիշատակարաններում նա նշում է այդ մասին՝ «Յիշեմ գաւառն իմ հայրենին, զմայրաքաղաք ամուրն Անին», նաև հիշատակում իր ազգականներին՝ հորը՝ Յակոբ քահանային, մորը՝ Սեդային, քահանա եղբայրներին՝ Գրիգորին, Գէորգին, քրոջը՝ Ջալալին։ Մխիթարի դիմանկարը պատկերել է նրա գործընկեր, հայտնի մանրանկարիչ Ավագը 1334 թ. Ավետարանի (Երուսաղեմ, ձեռ. 1941), Խաչալություն մանրանկարի ստորին մասում (ԺԴ, Բ, 201, 324-327)։
     Նկարում՝ գրիչ-ծաղկող Մխիթար Անեցու մանրանկարը։ Այն տրամադրել մանրանկարիչ Ավագի արվեստով զբաղվող արվեստաբան Լուսինե Սարգսյանը, որին շնորհակալություն եմ հայտնում»։