Karevorinfo  Իրադարձություններ  279

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

20:12 հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ.
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը:

Քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մասնավորապես` կապված Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման, տարածաշրջանում տնտեսական կապերի ապաշրջափակման և տրանսպորտային հաղորդակցությունների հետ:

«Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, այդ թվում՝ առաջիկա բարձր մակարդակի շփումների, ինչպես նաև երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախապատրաստման վերաբերյալ, որը նշվելու է 2022 թվականին»,- ասվում է ռուսական արտգործնախարարության հայտարարության մեջ: