Karevorinfo  Իրադարձություններ  164

Հանդիպել են ՀՀ և Թուրքմենստանի ԱԳ նախարարները. քննարկել են տարածաշրջանային օրակարգին առնչվող հրատապ հարցեր

19:44 հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ.
Հանդիպել են ՀՀ և Թուրքմենստանի ԱԳ նախարարները. քննարկել են տարածաշրջանային օրակարգին առնչվող հրատապ հարցեր

Ապրիլի 1-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ․ տեղեկացնում ՀՀ ԱԳՆ-ը։

Արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվեց փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունների ամրապնդմանը և առկա ներուժի բացահայտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Այս համատեքստում առանձնահատուկ ընդգծվեց երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու վերջիններիս կանոնավոր բնույթ հաղորդելու պատրաստակամությունը:

Որպես համագործակցության գերակա ուղղություններ՝ շեշտվեցին առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար ոլորտները:

Կողմերը բարձր գնահատեցին միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցությունը: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև ԱՊՀ օրակարգային հարցերի շուրջ:

Հանդիպմանն արծարծվեցին միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող հրատապ հարցեր: Ընդգծվեց երկու ժողովուրդների համար կարևոր նշանակություն ունեցող պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանումը: