Karevorinfo  Իրադարձություններ  150

Հայտնի է 26-ամյա մոր և 7-ամյա դստեր մահվան պատճառը

18:31 հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ.
Հայտնի է 26-ամյա մոր և 7-ամյա դստեր մահվան պատճառը

2021թ. ապրիլի 1-ին՝ ժամը 00:40-ին, Արաբկիր շտապօգնության ենթակայանից ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 26-ամյա կնոջ և նրա 7-ամյա դստեր դիերը, որոնց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Համաձայն վերջիններիս մահվան մասին բժշկական վկայականի պատճենների՝ նրանց մահվան պատճառն է հանդիսացել՝ «Օրգանիզմի սուր թունավորումը՝ ածխածնի մոնոօքսիդով»:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասով:

Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: