«Ի՞նչն էր խանգարում կապիտուլյանտին գնալ ռեյտինգային ընտրակարգով». Վահան Բաբայան
«Ի՞նչն էր խանգարում կապիտուլյանտին գնալ ռեյտինգային ընտրակարգով». Վահան Բաբայան

Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռեյտինգայինի և համամասնականի տարբերությունները կապիտուլյանտի համար
Իշխող վարչախումբը ցանկանում է ազատվել ռեյտինգային ընտրակարգից և արդեն սկսել է քննարկումները: Պետք է առաջին հերթին հասկանալ՝ ի՞նչն էր խանգարում կապիտուլյանտին գնալ ռեյտինգային ընտրակարգով ԱԺ արտահերթ ընտրությունների:
Ռեյտինգայինի մնալու դեպքում հողատուն պետք է իր ցուցակով առաջադրեր անհատների տեղերում, ինչպես եղավ վերջին անգամ 2018թ. դեկտեմբերին: Այն ժամանակ էյֆորիան մեծ էր և մարդիկ կարդալով «Փիլիպոս Փիլիպոսյան», բայց իմանաով, որ նա Նիկոլի կուսակցությունից է և քայլող, ինքնաբերաբար ձայն տվեցին՝ չհասկանալով վերահաս աղետի չափերը:
Այսօր իրավիճակն այլ է, այդ նույն «Փիլիպոս Փիլիպոսյաններն» անհատապես մերժված վիճակում են և նույնիսկ, եթե որոշ մարդիկ դեռ սատարում են Նիկոլին, իր թիմից բացահայտ դժգոհ են տեղերում և անհատապես ձայն չեն տալու, իսկ դա նշանակում է, որ հողատուն կորցնում է ահռելի մեծ քանակի ձայներ տեղերում: Իսկ նոր նման դեմքեր կապիտուլյանտը չունի:
Երկրորդը՝ դա հնարավորություն է ընդդիմությանը, քանի որ ընդդիմության մեջ են գտնվում մարդիկ, ովքեր իրենց ազդեցությամբ տեղերում կարող են ահռելի ձայներ բերել, և այդ ձայները հնարավոր է պարտության մատնեն քայլող ուսապարկերին: Ասեմ, որ ռեյտինգայինի պահպանման դեպքում հողատուն ուղղակի շանս չունի վերարտադրվելու:
Եվ հենց սա էլ եղել է կապիտուլյանտի հաշվարկը, որ բոլոր հարցերը թողած հիմա շտապ Ընտրական օրենսգրքում փոփոխություն է տենչում»: