Karevorinfo  Իրադարձություններ  250

«Հարգելի հայրենակիցնե՛ր, այսուհետ կվճարեք պաշտոնյաների ընտանիքների մարզասրահ այցերի համար». Գոհար Մելոյան

14:00 հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ.
«Հարգելի հայրենակիցնե՛ր, այսուհետ կվճարեք պաշտոնյաների ընտանիքների մարզասրահ այցերի համար». Գոհար Մելոյան

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծին՝ սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակն ընդլայնելու նպատակով։ Գործող օրենքով՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և (կամ) նրանց ընտանիքի անմիջական անդամներին սոցիալական փաթեթ` ՀՀ կառավարության սահմանած կարգով և դեպքերում, տրամադրվում՝ առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանի Հանրապետությունում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հանգստի ապահովման նպատակով։ Ըստ այդմ, նախատեսվում է սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաև մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը, ինչպես նաև պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով կառավարության որոշմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի հայրենակիցնե՛ր.
     Վերջ! Լուծվեց կարևորագույն օրախնդիրը, այսուհետ՝ կապահովեք պաշտոնատար անձանց կանանց և երեխաների առողջ ապրելակերպի ֆինանսավորումը։
     Դե, պետությունն էլ՝ հանձինս Ձեզ, նվազեցնում է Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսավորումը, ով միայնակ շարունակում է իր պատերազմը մեր՝ հայերիս թշնամիների, բայց այս կառավարող խունտայի բարեկամ պետությունների դեմ։
     Կվճարեք այս «ժրաջան» պաշտոնյաների ընտանիքների մարզասրահ այցերի համար՝

  • երբ երկրում տասնյակ հազարավոր օրահացի խնդիր ունեցող, իրենց կերակրողին կորցրած, որբացած ընտանիքներ կան, ում պետության դերը ստանձնած փորձում են օգնել այլ քաղաքացիներ, և, ում օրենքով սահմանված փոխհատուցումների տրամադրումն անհարկի ձգձգվում կամ շահարկվում է,
  • երբ դեռ տարածվող կորոնավիրուսով հիվանդների տեխնիկական ապահովման խնդիրներ կան,
  • երբ այդպես էլ չիմացանք, թե ինչ եղան Հայաստանի համահայկական հիմնադրամին պատերազմի ընթացքում նվիրաբերված կան նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար պետությանը հատկացված հսկայական գումարները։
         Ինչ ասեմ՝ խրախճանք ժանտախտի ժամանակ»: