Karevorinfo  Միջազգային  262

Պոզները հայտնել է, որ չի տուգանվել Վրաստանում

14:32 հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ.
Պոզները հայտնել է, որ չի տուգանվել Վրաստանում

Ռուս հաղորդավար Վլադիմիր Պոզները РИА Новости-ին հայտնել է, որ Վրաստանում չի տուգանվել՝ կարանտինային միջոցառումները խախտելու համար. նա արդեն վերադարձել է Մոսկվա:

Չորեքշաբթի Թբիլիսիում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Պոզների այցի պատճառով, ով ժամանել էր Վրաստանի մայրաքաղաք՝ ծննդյան օրը նշելու համար: Ցուցարարները պնդում էին, որ քանի որ Պոզները չի ճանաչում երկրի տարածքային ամբողջականությունը, նրա ներկայությունն անընդունելի է։

«Ես Մոսկվայում եմ, այո՛»,- ասել է Պոզները։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ավելի վաղ հայտարարել էր, որ Պոզներն ու նրա ընկերները երկրի տարածք են մտել օրինական ճանապարհով, սակայն կարանտինային միջոցառումների խախտումն անընդունելի է, ուստի նա տուգանվել է 600 դոլարով (2 000 լարի):

«Մեզնից ոչ ոք չի տուգանվել»,- պատասխանել է հաղորդավարը՝ տուգանքների վերաբերյալ ճշտող հարցին: