«Ռեյտինգային ընտրակարգում առաջին պլան են գալիս քրեական և թաղային հեղինակություններ»․ Գևորգ Պապոյան
«Ռեյտինգային ընտրակարգում առաջին պլան են գալիս քրեական և թաղային հեղինակություններ»․ Գևորգ Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռեյտինգային ընտրակարգում 2-րդ պլան են մղվում քաղաքական գաղափարախոսությունը, քաղաքական խոսքը, քաղաքական միտքը, ինչու ոչ, հաճախ նաև ինտելեկտը և առաջին պլան են գալիս զանազան տեղական իշխանիկներ, ֆինանսական ռեսուրսով հարուստ անձինք, քրեական և թաղային հեղինակություններ։ Պարզ համամասնականի դեպքում այս անձանց դերակատարումն էականորեն կրճատվում է»։