Քադիրովին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
Քադիրովին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի: Այդ մասին հաղորդել է Грозный գործակալությունը՝ հղում անելով Նոբելյան միջազգային տեղեկատվական կենտրոնի նախագահ Վյաչեսլավ Տյուտյունիկին:
Քադիրովը կարող է մրցանակ ստանալ «պատմականորեն բարդ տարածաշրջանում 15 տարիների ընթացքում հուսալի խաղաղության հաստատման և պահպանման գործում նշանակալի ավանդի համար»:
Տյուտյունիկի խոսքով՝ առաջադրման վերաբերյալ հայտը Նոբելյան կոմիտե կարող են ուղարկած լինել Նորվեգիայի ներկայացուցիչները: