Karevorinfo  Իրադարձություններ  159

«Այն, ինչով մենք հիմա զբաղված ենք, այս խորհրդարանի և ձեր իշխանության ամոթն է»․ Բաբաջանյանը՝ Հովակիմյանին

12:28 հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ.
«Այն, ինչով մենք հիմա զբաղված ենք, այս խորհրդարանի և ձեր իշխանության ամոթն է»․ Բաբաջանյանը՝ Հովակիմյանին

Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը քննարկելիս ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին, ասաց․ «Առանց չափազանցության, այն, ինչով մենք հիմա զբաղված ենք, այս խորհրդարանի և ձեր իշխանության ամոթն է, որովհետև մենք հիմա քննարկում ենք Հանրապետական հանցավոր իշխանության հավերժացումը երաշխավորող Ընտրական օրենսգրքում նվազագույն փոփոխություն»։

Բաբաջանյանը նշեց, որ հեղափոխությունից երեք տարի է անցել, և խորհրդարանը ճակատագրական ընտրության է գնում խայտառակ օրենսգրքով:

«Պարո՛ն Բաբաջանյան, հաշվի առնելով, որ մենք և դուք այս նախագծի համահեղինակն ենք, ստացվում է, որ էդ փոքր ամոթի պահը միասին ենք խորհրդարանի երեսից մաքրելու»,- պատասխանեց Հովակիմյանը։