Karevorinfo  Իրադարձություններ  120

«Պլանավորել էի ոչ մի հարց չտալ, եթե ամբիոնից սուտ տեղեկություն չներկայացվեր»․ Մարուքյանը՝ Հովակիմյանին

12:12 հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ.
«Պլանավորել էի ոչ մի հարց չտալ, եթե ամբիոնից սուտ տեղեկություն չներկայացվեր»․ Մարուքյանը՝ Հովակիմյանին

Այսօր՝ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը քննարկելիս ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանին, ասաց․ «Պլանավորել էի՝ ոչ մի հարց չտամ, ամենայն անկեղծությամբ, ուղղակի, եթե ամբիոնից սուտ տեղեկություն չներկայացվեր, ձայն չէի վերցնի։ Ուրեմն, «Լուսավոր Հայաստան»-ի որևէ ծրագրում գրված չէ, որ մենք նման օրենսգրքի նախագիծ պետք է ընդունենք, ինչ որ ասացիք»։ Մարուքյանի խոսքով՝ ընդդիմադիր մյուս խմբակցության ծրագրում էլ գրված չէ։

«Որտեղի՞ց եք էդ բաներն էդ ամբիոնից խոսում»,- ասաց Մարուքյանը։

Հիշեցնենք՝ Վահագն Հովակիմյանը հայտարարել էր, որ ԱԺ ընտրությունները մաքուր համամասնական ընտրակարգով անցկացնելու շուրջ քաղաքական ուժերի շրջանում ի սկզբանե առկա է եղել լայն համախոհություն։

«Ռեյտինգային ցուցակներից հրաժարվելու հանգամանքը 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ, որպես նախընտրական խոստում, արտացոլված է եղել ներկայիս խորհրդարանի բոլոր երեք քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերում»,- ասել էր Հովակիմյանը։