ԱԱԾ նախկին տնօրենը հանդես կգա նախաձեռնությամբ. «Հրապարակ»
ԱԱԾ նախկին տնօրենը հանդես կգա նախաձեռնությամբ. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանն ու նրա գործընկերները որոշել են նախաձեռնությամբ հանդես գալ՝ ձևավորել հասարակական կազմակերպություն, որտեղ ընդգրկված կլինեն ԱԱԾ նախկին տնօրեններ, բարձրաստիճան սպաներ։ Առաջիկայում նաև ասուլիսով հանդես կգան՝ ներկայացնելու ստեղծման նպատակներն ու մասնակիցներին։
Համբարձումյանը մեզ հետ զրույցում չցանկացավ շատ փակագծեր բացել, միայն ասաց․ «Նախաձեռնության նպատակը մեր կոլեգաների ներուժն ի նպաստ մեր հայրենիքի ռացիոնալ օգտագործելն է»։
Մանրամասները՝ թերթի համարում: