Karevorinfo  Թերթերի տեսություն  225

Նոր զարգացումներ Հոկտեմբերի 27-ի գործով. ավելի քան մեկ տասնյակ մարդ է հարցաքննվել. «Ժողովուրդ»

09:04 հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ.
Նոր զարգացումներ Հոկտեմբերի 27-ի գործով. ավելի քան մեկ տասնյակ մարդ է հարցաքննվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության կազմակերպիչների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով 2020 թվականի ընթացքում կատարվել են մի շարք քննչական և դատավարական գործողություններ:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օգտագործված զենքերի ու ռազմամթերքի հետ առնչություն ունեցած անձանց պարզելու նպատակով հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի անձինք, այդ թվում` Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Դերենիկ Բեջանյանը, Աշոտ Կնյազյանը, Անահիտ Բախշյանը և Արամ Սարգսյանը: Նշված ժամանակահատվածում վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացված որոշումների հիման վրա՝ կատարվել են բազմաթիվ առգրավումներ:

Խոսքը դատաքննության հատորների, քրեական գործին կցված ձայնագրությունների և այլ նյութերի մասին է: Մեր տեղեկություններով՝ նախաքննության ընթացքում կատարված դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով առաջ են քաշվել մի շարք քննչական վարկածներ, և դրանք ստուգելու նպատակով կազմվել է քննության պլան»:

Մանրամասները՝ թերթի համարում: