Karevorinfo  Միջազգային  161

Նյու Յորքում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումը

00:24 հինգշաբթի, 01 ապրիլի, 2021 թ.
Նյու Յորքում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումը

ԱՄՆ Նյու Յորք նահանգում օրինականացվել է մարիխուանայի օգտագործումը։ Այս մասին հայտնում է Axios-ը։
     Կանեփի օրինականացման մասին որոշումը պաշտպանել են Նյու Յորք նահանգի օրենսդիր մարմնի 2 պալատները: Նահանգապետ Էնդրյու Քուոմոն հայտարարել է օրինագծի ստորագրման մասին: Այսպիսով, Նյու Յորքը դառնում է ԱՄՆ-ի 15-րդ նահանգը, որտեղ կթույլատրվի մարիխուանայի օգտագործումը՝ ոչ բժշկական նպատակներով: Օրենքը գործում է 21 տարեկանից բարձր անձանց համար։
     Նշվում է, որ օրինագիծը հանում է կանեփի օգտագործման հետ կապված մեղադրանքներով դատապարտված՝ նահանգի հազարավոր բնակիչների դատվածությունը:
     Տեղական իշխանությունների հաշվարկներով՝ նոր ինդուստրիան կստեղծի 30-60 000 նոր աշխատատեղ և տարեկան լրացուցիչ 350 միլիոն դոլարի հարկեր կգանձվեն: