Karevorinfo  Իրադարձություններ  499

Կառավարությունից հրահանգել են տապալել ԵՊՀ խորհրդի վաղվա նիստը. «Մեդիապորտ»

23:24 չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ.
Կառավարությունից հրահանգել են տապալել ԵՊՀ խորհրդի վաղվա նիստը. «Մեդիապորտ»

Կառավարությունից հրահանգել են տապալել ԵՊՀ խորհրդի վաղվա նիստը, որում պետք է ռեկտորի թեկնածու առաջադրվի

«Մեդիապորտ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ԵՊՀ խորհրդի իշխանական անդամներին Փաշինյանի անունից հրահանգվել է չմասնակցել նիստին:

Իշխանությունը նպատակ ունի պահպանել մայր բուհում տիրող ճգնաժամը՝ ԵՊՀ շենքի մասնավորեցումն առանց խոչընդոտների իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ Փաշինյանը օրերս խոսեց բուհերի շենքերը վաճառելու պլանի մասին, որի թիրախում ԵՊՀ-ն է: Մամուլը գրեց, որ գաղափարի հեղինակը Փաշինյանի մերձավոր օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն է, որը ցանկանում է հյուրանոց և բնակելի թաղամաս կառուցել բուհի տարածքում: Նախատեսված է, որ ԵՊՀ շենքի վաճառքից հետո պետությունը Սուքիասյանից վարձակալելու է շենք, մինչև այլ շենքային լուծումներ գտնելը: Այդ կերպ օլիգարխը և՛ դառնում է Երևանի սրտում ահռելի մակերեսով շենքի սեփականատեր, և՛ վարձակալության տալով այն պետությանը՝ միլիարդներ է ստանալու բյուջեից:

Նշենք, որ ԵՊՀ-ն արդեն 2.5 տարի է ռեկտոր չունի. Արամ Սիմոնյանին այդ պաշտոնից հեռացնելուց հետո, պաշտոնը շարունակում է թափուր մնալ: