Karevorinfo  Համացանց  227

«2018-ը մեր դժբախտությունների տարեթիվն է». Ստեփան Դանիելյան

22:08 չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ.
«2018-ը մեր դժբախտությունների տարեթիվն է». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռուսաստանն ու Թուրքիան դարավոր պետականության ու դիվանագիտության փորձ ունեն։ Պարզ է, որ իրենք չոր հաշվարկով են քաղաքականություն վարում ու մեր խնդիրն է հասկանալ նրանց վարած քաղաքականության օրինաչափությունները։
     Թուրքիան ու Ռուսաստանը աշխարքաղաքական առումով մրցակիցներ են։ Դա պարզ է, սակայն կա մի օրինաչափություն, երբ արևմուտքը' Բրիտանիան, կամ Ամերիկան փորձում են մուտք գործել նրանց ազդեցության ոլորտը, նրանք միավորվում են, երբ նման վտանգ չկա, մրցակցում են։
     Առաջին անգամ Նիկոլայ 1-ը փրկեց Թուրքիան Բրիտանիայից, որովհետև ավելի ձեռնտու էր, որ Բոսֆորը Թուրքիան վերահսկի, քան Բրիտանիան։ Իրական մրցակիցը Բրիտանիան էր։
     Երկրորդ անգամն Աթաթուրքին օգնելն էր, որ Անտանտը չգրավեր Թուրքիան։ Պարզ հաշվարկ, Թուրքիայից հետո Սովետական Ռուսաստանի հերթն էր գալու։
     Լավ է, թե վատ է, էական չի, մեր գործը պրոցեսները հասկանալն է։
     Արևմուտքի ներթափանցման փորձ էր 2018-ի իշխանափոխությունը, պետք չի հավատալ հեքիաթներին, որ «հեղափոխությունը» ռուսներն են կազմակերպել, իմաստը։ Միայն իրենցքայլականների տիպաժները նայեք, բոլորը տարիներ ի վեր «պուտլերի» և «ռուսուլմանների» դեմ էին քարոզ վարում։ Չթվարկեմ՝ 2018-ից ի վեր իրենցքայլականներն ինչ քաղաքականություն են վարել, չխոսենք նաև ԵԼՔ դաշինքի գործունեությունից։
     Էրդողանն ինքնուրույն քաղաքականություն է վարում, բայց նրա մեջքին քեմալականներին են շնչում, այդ ինքնուրույնությունն է միավորում նրան Պուտինի հետ։ Նրանք պաշտպանվողի դերում են։
     Կարճ, 2018-ին Արևմուտքը ներթափանցեց Հայաստան, ինչն անընդունելի էր Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի համար։ Դա մեր դժբախտությունների տարեթիվն է։ Հիմա նույնպես Հայաստանում նոր թիմեր են ձևավորվում, որ ավելի Դրոն վիճակն ու Արցախի ու Սյունիքի հարցը վերջնականապես լուծեն։
     Պարզ աշխարքաղաքական օրինաչափությունները չգիտենք։ Դեռ Սևրի պայմանագրի խելքին ենք մնացել՝ առանց հասկանալու իրական քաղաքականության կանոնները»: