Karevorinfo  Համացանց  178

«Մեծ է նրա ավանդն Արցախյան ազատագրական պայքարի կազմակերպման գործում». Սերժ Սարգսյանը՝ Արկադի Տեր Թադևոսյանի մասին

18:52 չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ.
«Մեծ է նրա ավանդն Արցախյան ազատագրական պայքարի կազմակերպման գործում». Սերժ Սարգսյանը՝ Արկադի Տեր Թադևոսյանի մասին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադևոսյանների ընտանիքին՝ իր մարտական ընկերոջ, անվանի ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ, հայտնում են 3-րդ նախագահի գրասենյակից։

Ցավակցական հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան մասին:

Նա գնաց միանալու հանուն հայրենիքի գիտակցված մահը որպես անմահություն ընտրած մեր բազմաթիվ մարտական ընկերներին:
     Արկադի Տեր-Թադևոսյանի ողջ կյանքն ու գործունեությունը անտրտունջ և անմնացորդ ծառայություն էր հայրենիքին:

Մեծ է նրա ավանդը մեր բանակաշինության, Արցախյան ազատագրական պայքարի կազմակերպման գործում:

Ուզում եմ հավատալ, որ հայոց անկոտրում ոգին կրկին կարթնանա, և հայրենապաշտ նոր սերունդը, ինչպես մենք՝ ժամանակին, մի նոր «Հարսանիք լեռներում» կկազմակերպի՝ որպես ամենամեծ հարգանքի տուրք իր ազգի հերոսներին:
     Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Արկադի Տեր-Թադևոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մերձավորներին, մեր բոլոր մարտական ընկերներին:
     Հանգչի՛ր խաղաղությամբ, հայրենիքի զինվոր»։