Karevorinfo  Իրադարձություններ  165

Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանի աղմկահարույց հայտարարությունների մասին

13:48 չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ.
Ալեն Սիմոնյանը՝ Հովիկ Աղազարյանի աղմկահարույց հայտարարությունների մասին

Այսօր՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի աղմկահարույց հայտարարություններին, ասաց․ «Դա պարոն Աղազարյանի մասնավոր կարծիքն է, որի մասին, կարծում եմ, վերջնական մեկնաբանություն կարող եմ անել ամբողջ հարցազրույցին ծանոթանալուց հետո»։

Լրագրողի կողմից Հովիկ Աղազարյանի խոսքերի բառացի մեջբերմանը, թե «Հայաստանում կա՞ ինչ-որ մեկը այդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քարվաճառը մերն է եղել», Սիմոնյանը պատասխանեց․ «Կարծիքն ընդհանուր իշխանությանը վերագրելու փորձերն ապարդյուն են, որովհետև դուք գիտեք, թե պաշտոնական դիրքորոշումը ոնց և ում կողմից է արտահայտվում և 85 պատգամավորների հարցազրույցներից բառակապակցություններով ու նախադասություններով շահարկում անել ձեզ, ուղղակի, թույլ չեմ տա»։

Հարցին, թե Ալեն Սիմոնյանի կարծիքով ումն էր Քարվաճառը, ԱԺ փոխխոսնակն ասաց․ «Կրկնում եմ այն, ինչ մշտապես ասել եմ՝ ես համարում եմ, որ այն ամբողջ տարածաշրջանը, որ Հայոց աշխարհ է կոչվում, և հիմա ինչ-ինչ պատճառներով գտնվում է տարբեր երկրների տարածքում, իմ հայրենիքն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։