Karevorinfo  Համացանց  218

«Ես, սակայն կարծում եմ, որ Ռուսաստանի դեմ «խաղ կա»». Հակոբ Բադալյան

12:44 չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ.
«Ես, սակայն կարծում եմ, որ Ռուսաստանի դեմ «խաղ կա»». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ խոսվում է այն մասին, որ Ռուսաստանն այսօր ի վիճակի չէ դիմագրավել Թուրքիային, մեր հանրության մի զգալի շերտ այդ հանգամանքն ընկալում է զուտ ռազմա-տեխնիկական բաղադրիչի հարթության վրա: Ըստ այդմ, գործում է տարածված մի «ժողովրդական» եզր՝ Ռուսաստանի դեմ խաղ չկա:

Ընդ որում՝ հետաքրքիրն այն է, որ, եթե առաջնորդվում ես այդ տրամաբանությամբ, ապա դառնում է շատ պարզ՝ եթե Ռուսաստանի դեմ խաղ չկա, ուրեմն՝ ռուսական ազդեցության կենսական ռեգիոն դիտվող Կովկասում որևէ պատերազմ, առավել ևս Հայաստանի և Արցախի դեմ, չի կարող տեղի ունենալ առանց Ռուսաստանի հավանության: Հետևաբար, եթե Ռուսաստանի դեմ խաղ չկա, ուրեմն պատերազմը Արցախի դեմ՝ Ռուսաստանի խաղն է: Բայց, «խաղ չկա» մտածող մարդիկ այ էդտեղ սկսում են «խաղեր» փնտրել: Ընդ որում՝ ծիծաղելին այն է, կամ՝ ծիծաղելի կլիներ, եթե խոսքն ուղղակի չլիներ աղետալի իրողության մասին, որ սկսում են Ռուսաստանի դեմ խաղեր փնտրել՝ ի դեմս Հայաստանի որևէ իշխանության:

Ես, սակայն, կարծում եմ, որ Ռուսաստանի դեմ խաղ կա, ի հակառակ հայաստանյան հանրության մի որոշակի շրջանակի մեջ տասնամյակներով ներդրված կարծրատիպի:
     Եվ արդեն Ռուսաստանի դեմ խաղ կա նաև Կովկասում: Ընդ որում, խորապես համոզված եմ, որ Հայաստանի գործնականում բոլոր իշխանությունները դա պատկերացրել են և փորձել են գտնել հակախաղ, բայց՝ Ռուսաստանի դեմ Կովկասում ցավոք սրտի խաղ չունի թերևս միայն Հայաստանը, որի պատճառները խորքային են:

Իսկ Թուրքիային դիմագրավելու Ռուսաստանի անկարողության հարցը, ինչպես ընդհանրապես այդ բնույթի հարց որևէ երկրի առնչությամբ, չի ամբողջանում միայն ռազմա-տեխնիկական մակարդակում: Որովհետև, եթե, Մոսկվան անգամ այդ մակարդակում կարող է դիմագրավել Թուրքիային, բայց ինչ որ այլ հարթությունում եղած գործոնների բերումով գերադասում է չանել դա՝ դա արդեն իսկ անկարողություն է, ոչ այլ բան:

Հետևաբար, մենք, որպես պետություն, ժողովուրդ, ազգ, պետք է մտածենք մեր կարողությունները զարգացնելու մասին, որպեսզի մենք էլ խաղ ունենանք Ռուսաստանի դեմ և ըստ այդմ ստեղծենք իրավիճակ, որ իրենք Կովկասում մեզ հետ էլ խաղան, ոչ թե միայն Թուրքիայի և Ադրբեջանի: Պուտինի իշխանության ղեկը ստանձնելուց հետո, Մոսկվան դադարել է խաղալ Հայաստանի հետ: Հին ու նոր իշխանություն, էդ պարզունակ «ռազբորկաները» խնդրում եմ էս գրառման տակ չծավալել: Շատ թե քիչ հետևած մարդիկ գիտեն, թե Պուտինն օրինակ ինչ հռետորաբանության և հարաբերության անցավ Ադրբեջանի հետ 2001-02 թվականներից, հետո Հայաստանի հետ ինչ հարաբերություն և խնդիրներ էին օրինակ 2005-06 թվականներին:
     Էդ հանրագումարով է նաև, որ նշում եմ՝ լուծումներն այստեղ հանրային մտածողության մակարդակում փոփոխությունն է, այլապես քաղաքական մակարդակում լուծումները խիստ տեսական են, դրանց իրագործումը՝ չափազանց բարդ»: