Karevorinfo  Միջազգային  173

Բրիտանիայում հայտնվել է Գրետա Թունբերգի արձանը

13:04 չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ.
Բրիտանիայում հայտնվել է Գրետա Թունբերգի արձանը

Մեծ Բրիտանիայում՝ Վինչեսթերի համալսարանի մոտ, տեղադրվել է շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգի արձանը, հաղորդում է BBC-ն:
     Համալսարանի ղեկավարությունը հայտարարել է, որ սա աշխարհում՝ Թունբերգի առաջին արձանն է։
     Արձանի արժեքը կազմել է 24 000 ֆունտ սթերլինգ, ինչն ուսանողական միության մոտ դժգոհություն է առաջացրել։
     Համալսարանի ուսանողական միության նախագահ Մեգան Բոլը հայտարարել է, որ Թունբերգը «ֆանտաստիկ օրինակ է բոլորի համար` որպես մարդ, ով բարձրաձայն և հպարտ խոսում է կարևոր գլոբալ խնդիրների մասին», բայց ուսանողները չեն ողջունել արձանի տեղադրումը:
     Նա պարզաբանել է, որ, կորոնավիրուսի համաճարակի ֆոնին, ուսանողները հատկապես ֆինանսական աջակցության կարիք ունեն։
     Համալսարանից պատասխանել են, որ գումարը նախատեսված չի եղել ուսանողներին աջակցելու կամ աշխատողների աշխատավարձերը վճարելու համար։