Karevorinfo  Համացանց  272

«Այս պարագայում Թուրքիայի նպատակը բացառապես մեկն է»․ Վարդան Ոսկանյան

12:20 չորեքշաբթի, 31 մարտի, 2021 թ.
«Այս պարագայում Թուրքիայի նպատակը բացառապես մեկն է»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նկատե՞լ եք, չնայած Հայաստանից «մոտեցումներ շտկելու» ոմանց տենչին և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման ծրագրում տեսանելի ու անտեսանելի «ծնրադրություններին», Թուրքիայից այդպես էլ չի լսվում մի կարևոր հայտարարություն՝ պատրաստ ենք բացելու Կարս-Գյումրի երկաթուղագիծը։
     Ընդհակառակը՝ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից անմիջապես հետո նշեց, որ տարածաշրջանում նոր զարգացումների համատեքստում Անկարան մտադիր է կառուցել Իգդիր (Թուրքիա)-Սադարակ (Նախիջևան) երկաթուղագիծը։
     Այսինքն՝ Նախիջևանի հետ երկաթուղային կապ հաստատելու նպատակով թուրքական կողմը մտադիր չէ բացել Կարս-Գյումրի հատվածը և օգտվել ամբողջությամբ Հայաստանի տարածքում գտնվող արդեն իսկ առկա Գյումրի-Արմավիր-Երևան-Երասխ գծից, որպեսզի հնարավորինս խուսափի Նախիջևանի միջոցով Ադրբեջանի հետ երկաթուղային կապ հաստատելու հայկական ուղուց, որը հնարավոր չէ շրջանցել միայն Սյունիքի մոտ 46 կմ-անոց հատվածում։
     Սա նշանակում է, որ նաև կոնկրետ այս պարագայում Թուրքիայի նպատակը բացառապես մեկն է և ակնհայտորեն ոչ անկեղծ՝ հայկական ազդեցությունը հնարավորին նվազեցնելով, հասնել իր ծավալապաշտական երազանքին՝ պատկերավոր ասած, «երկաթուղային Թուրանի» առաջին և երկրորդ կայարան Նախիջևանին և Ադրբեջանին։
     Քարտեզում՝ երկաթուղագծերը մեր տարածաշրջանում»