Karevorinfo  Իրադարձություններ  605

«Հայաստանի, նաև՝ տարածաշրջանի երկարատև և կայուն զարգացումը նույնպես մեր պատասխանատվության ոլորտում է»․ Նիկոլ Փաշինյան

22:08 երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ.
«Հայաստանի, նաև՝ տարածաշրջանի երկարատև և կայուն զարգացումը նույնպես մեր պատասխանատվության ոլորտում է»․ Նիկոլ Փաշինյան

Մենք պետք է շարունակաբար գնահատենք այն նոր մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ունենք այս իրավիճակում։ Այս մասին Անվտանգության խորհրդի նիստի մեկնարկին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է կարողանանք գնահատել Հայաստանի դիրքը, դիրքորոշումը և մոտեցումը, թե ինչպես ենք նոր մարտահրավերներին դիմակայելու, և ինչ հնարավորություններ կան, որոնք պետք է օգտագործվեն Հայաստանի և Արցախի կայուն և բնականոն զարգացման համար»,-ասել է Փաշինյանը։

Նա նշել է, որ Հայաստանի տևական շրջափակումը ՀՀ-ն որոշակիորեն օտարել է տարածաշրջանից։ «Մենք, օրինակ, մեր ռազմավարական գործընկերոջ հետ ցամաքային ընդամենը մեկ ճանապարհ ունենք, որն ունի սեզոնային բնույթ և մեծապես կախված է եղանակային պայմաններից, ինչն իր հերթին բերում է բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում՝ անվտանգային։ Մենք պետք է կարողանանք այս նոր իրավիճակում գնահատել այն նոր հնարավորությունները, որ կան ՀՀ-ի շրջափակումը վերացնելու առումով»,- ասել է նա՝ ընդգծելով, թե այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ՀՀ-ի կենսական շահերի հաշվին։

«Մենք պետք է այս գործընթացում կարողանանք լիարժեք պաշտպանել մեր երկրի շահերը, Արցախի շահերը՝ իհարկե նաև պատրաստ լինելով որոշակի համագործակցային տրամաբանության։ Կոմունիկացիաների բացումը մեր այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից է լինելու, կան բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է հաշվի առնենք, բայց մեր տրամադրվածությունը պետք է լինի այն, որ մենք պետք է ի վիճակի լինենք կայացնել որոշումներ, որոնք բխում են ՀՀ-ի շահերից, որոշումներ, որոնք կապահովեն ՀՀ-ի երկարատև զարգացումը, և նաև, ինչ-որ առումով, տարածաշրջանի երկարատև և կայուն զարգացումը նույնպես մեր պատասխնատվության ոլորտում է»,-ասել է նա։