Karevorinfo  Համացանց  231

Կարեն Մաթևոսյանը սկզբնաղբյուրներում հիշատակված անեցիների ցանկ է կազմել

23:12 երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ.
Կարեն Մաթևոսյանը սկզբնաղբյուրներում հիշատակված անեցիների ցանկ է կազմել

Հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անիի քաղաքացիները՝ վեց ԵՂԲԱՅՐԻԿ և մեկ ԵՂԲԱՅՐՈՍ:
     Ինչպես միշտ, նաև էս խառը ժամանակներում, կարծում եմ ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի։ Ես շարունակում եմ Անիի պատմության ու մշակույթի ուսումնասիրությունը ու մեկ-մեկ որոշ նյութերով կկիսվեմ։ Մասնավորապես, նաև սկզբնաղբյուրներում հիշատակված անեցիների ցանկ եմ կազմել, որտեղ 700-ից ավելի անուն կա, և որը միջնադարյան քաղաքի համար բացառիկ է։ Մի հատված դնում եմ այստեղ, առանց հղումներով ծանրացնելու։
     ԵՂԲԱՅՐԻԿ - Անիի Բեխենց վանքի վանահայր, հիշվում է 1211 թ. «Հաղպատի Ավետարանում» և Բեխենց վանքի գրչատան մեկ այլ ձեռագրում։ «Հաղպատի Ավետարանում» նկարիչ Մարգարեն նկարել է նրա պատկերը խորաններից մեկի լուսանցքում, կից նշելով անունը (տե՛ս նկարը)։
     ԵՂԲԱՅՐԻԿ - 1222 թ. կառուցել է Անիի պարսպի բուրգերից մեկը, եղել է Տիգրան Հոնենցի գործավորներից, վիմագրում նշում է. «ես Եղբայրիկս ծառայ տեառն իմոյ Տիգրանա, նորին ողորմութեամբն շինեցի զարձանս, յիշատակ մեզ եւ ծնողաց եւ զաւակաց մերոց»:
     ԵՂԲԱՅՐԻԿ (ամուսին Մամերի) - որդին՝ Մխիթար Խոթենցը, 1212-1227 թթ. միջակայքում կառուցել է Անիի պարսպի բուրգերից մեկը:
     ԵՂԲԱՅՐԻԿ - անեցի աբեղա, 1298 թ. քաղաքի Ներքին բերդում (Աղջկաբերդ) մի Ավետարան է ընդօրինակել Հակոբ քահանայի պատվերով, որն ընծայվել է Արջոառճի վանքին:
     ԵՂԲԱՅՐԻԿ – ընտանիքի անդամ Ապահերթի որդի Գրիգորի, որը 13-րդ դ. Արջոառճի վանքին է նվիրել Անիի Կաթողիկեի մոտ գտնվող տուն և ստացել 4 պատարագ իր և մերձավորների համար, այդ թվում՝ «Ա (1)՝ Եղբայրկանն»։
     ԵՂԲԱՅՐԻԿ – խաչքարագործ վարպետ, հավանաբար 13-րդ դ., Հոռոմոսի վանքի մոտ խոշոր խաչքարի պատվանդանին թողել է իր անվան գեղաքանդակ հիշատակությունը՝ «Եղբայրիկ նկարող խաչիս»։
     ԵՂԲԱՅՐՈՍ – վիմագիր գրիչ, 1218 թ. Հոռոմոսում գրել է Վարդաճիժի արձանագրությունը՝ վերջում նշելով իր անունը՝ «զԵղբայրոսս յիշեցէք ի Քրիստոս»»։