«Սա կոչվում է «беспредел»»․ Լևոն Քոչարյան
«Սա կոչվում է «беспредел»»․ Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը թելեգրամ-ալիքում գրել է․ «Ես տեսնում եմ, որ շատերդ չեք հասկանում իրավական նրբություններից... (օրենսգիրք, հոդված, հակասահնանադրական...) և այս ամենը խճճում է ձեզ. դա նորմալ է:
Եթե փորձեմ պարզ բացատրել, ապա ունենք հետևյալ պատկերը. պատկերացրեք, ձեզ ասում են, որ դուք հանցանք եք գործել x հոդվածով: Դուք բացում եք էն գիրքը (քր. օրենսգիրք) և փնտրում եք այդ x հոդվածը ու չեք գտնում: Բայց ձեզ, միևնույն է, շարունակում են հետապնդել այդ գոյություն չունեցող x հոդվածով:
Սա կոչվում է «беспредел» (крайняя степень беззакония, беспорядка):
Ահա այս պատկերը ունենք մենք ՍԴ հայտնի որոշումից և այսօրվա հերթական խայտառակ նիստից հետո»: