«Նիկոլը խեղդող է, բայց ոչ՝ գելխեղդ». Գևորգ Պետրոսյան
«Նիկոլը խեղդող է, բայց ոչ՝ գելխեղդ». Գևորգ Պետրոսյան

ԱԺ անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Նիկոլը խեղդող է, բայց ոչ՝ գելխեղդ...
Բոլոր մարդիկ էլ ինչ-որ բան խեղդելու ունակություն ունեն... Մեկը խեղդում է առաջին սերը, մյուսը՝ կիրքը, մի երրորդն էլ խեղդում է իր զոքանչին...
Խեղդելու ունակ է նաև Նիկոլը, բայց նա գելխեղդ չէ...
Նա խեղդում է երկրում ժողովրդավարությունը, մարդու իրավունքներն ու ազատությունները, քաղաքական այլախոհությունը, զինվորի երազանքները և, իհարկե՝ Հայի ու Հայաստանի ապագան...
Բայց, միևնույնն է, ինքը գելխեղդ չէ...»: