300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգվեց
300․1 հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցի քննարկումը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: «Քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը պետք է քննարկվեր այսօրվա դատական նիստում, սակայն հաշվի առնելով, որ նիստին չեն ներկայացել մեղադրողները, դատարանն այսօր հնարավոր չի գտնում քննարկել այս հարցը»,- ասաց Դանիբեկյանը: Նիստը տեղի կունենա ապրիլի 2-ին՝ ժամը 13։00-ին։