Տանձուտ գյուղի ավազահանքի բունկերից փրկարարները դուրս են բերել 22-ամյա աշխատակցի դին
Տանձուտ գյուղի ավազահանքի բունկերից փրկարարները դուրս են բերել 22-ամյա աշխատակցի դին

Այսօր՝ մարտի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Տանձուտ գյուղի ավազահանք, որտեղ բունկերում հայտնաբերել է տղամարդու դի։ Փրկարարները նշված վայրում գործող «Տնաշին Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող հանքարդյունաբերական գործարանի ավազահանքում գտնվող ավազի բունկերի միջից դուրս են բերել Նոր Արմավիր գյուղի բնակիչ 22-ամյա Ժորա Մարկոսյանի դին։
Մահացածը 1 օր առաջ էր ընդունվել նշված նշված ավազահանքում աշխատանքի։