Karevorinfo  Համացանց  292

«Ինձ հետ կապվեց Վարդան Ղուկասյանն ու ուղարկեց ստացած զանգի ձայնագրությունը». Արտակ Գալստյան

10:04 երեքշաբթի, 30 մարտի, 2021 թ.
«Ինձ հետ կապվեց Վարդան Ղուկասյանն ու ուղարկեց ստացած զանգի ձայնագրությունը». Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ ԼՌԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՅՄԱՆԸ ՄԻԱՅՆ ՁԵՐ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔՆ Է

Նոր ինձ հետ կապվեց վստահորդս՝ Վարդան Ղուկասյանը: Պատմեց մի հետաքրքիր զանգի մասին և ուղարկեց ձայնագրությունը:

Առաջին ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ զանգահարողը փորձում է Վարդան Ղուկասյանի դեմ կրկին կեղծ մեղադրանք սարքել և կրկին շորթում:

Առայժմ անուններ չեմ հրապարակի, դա Վարդան Ղուկասյանի գործն է:

Իմ կողմից կասեմ հետևյալը՝ պարոնա՛յք, այս անգամ չի ստացվի, պետք չէ նրան կաշառել, լռելու դիմաց գույքային առաջարկներ կատարել, հետո էլ փորձել դա որպես շորթում ներկայացնել, նաև հիշեցնեմ, որ ձեր առերևույթ հանցագործությունների փաստով Վարդան Ղուկասյանն արդեն իսկ ներկայացրել է հաղորդումներ ՀՀ իրավապահ մարմիններին, իսկ այդ հանգամանքն ինքնին բացառում է շորթման հանցակազմը:

Լիազորված եմ նաև Վարդան Ղուկասյանի անունից ձեզ հայտնելու, որ նրա լռելու միակ նախապայման կարող է հանդիսանալ միմիայն ձեր կատարած հանցագործությունների մասին ինքնախոստովանական ցուցմունքն ուղղված գլխավոր դատախազին:

Կարծում եմ՝ հստակ շարադրեցի, և հասցեատերերը հասկացան»: