Karevorinfo  Իրադարձություններ  144

35-ամյա տղամարդը գողության պահին մահացել է

23:44 երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
35-ամյա տղամարդը գողության պահին մահացել է

Մարտի 27-ի գիշերը, ժամը 2-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդի դի՝ հոսանքահարված վիճակում:
     Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Բժիշկները հայտնել են, որ երկու հոգի, «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայով, երիտասարդին հասցրել են հիվանդանոց, սակայն առանց ներկայանալու, առանց պարզաբանում տալու արագ հեռացել են, այնքան արագ ու հանկարծակի, որ հիվանդանոցի աշխատակիցները չէին ֆիքսել մեքենայի համարանիշը:
     Ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Նախ ճշտվել է մեքենայի մակնիշը. ոչ թե «ԳԱԶ-24» էր, այլ «ԳԱԶ-31»: Համարանիշն ու տիրոջ հասցեն էլ արագ պարզելուց հետո Արմավիրի քրեական հետախույզները մեկնել են Արմավիր քաղաքի Հերացու փողոց: Պարզվել է, որ նույն թաղամասում բնակվող երեք հոգի, 37, 29 և 35 տարեկան, առաջինի մեքենայով, մեկնել են Ջիվանու փողոց` նախկին «Ռելեի» գործարանի տարածքից գողություն անելու: Նպատակ են ունեցել տանել էլեկտրական շարժիչներ, գունավոր մետաղ ու մալուխ, սակայն գործն ավարտին չեն հասցրել. 35-ամյա տղամարդը գողության պահին հոսանքահարվել էր: Ընկերները նրան տեղափոխել էին հիվանդանոց, բայց արդեն ուշ է եղել: Բժիշկներին մացել է միայն արձանագրել մահը:
     Ահազանգից երկու ժամ անց 37 և 29 տարեկան հարևանները, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տվել են խոստովանական բացատրություն:
     Նշանակվել է դատաբժշկական փորձաքնություն, դեպքի հանգամանքները պարզվում են: