«Պատմության հետքերով». Արթուր Թարխանյան
«Պատմության հետքերով». Արթուր Թարխանյան

«Պատմության հետքերով» հաղորդաշարի հերթական թողարկումը պատմում է ՀՀ ամենանշանավոր դեմքերից մեկի՝ ճարտարապետ Արթուր Թարխանյանի մասին: Արթուր Արտավազդի Թարխանյանը ծնվել է 1932-ին, Երևանում, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի (1992), ՀՃԱ (1996) պատվավոր անդամ էր:
Համահեղինակների հետ Արթուր Թարխանյանի նախագծերով Երևանում կառուցվել են՝
ՀՀ ԳԱԱ Հասարակական գիտությունների ինստիտուտների մասնաշենքերը (1955-1972)
«Ռոսիա» կինոթատրոնը (1970-1974, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի մրցանակ, 1979)
Երիտասարդության պալատը (1970-1985, ՀամԼԿԵՄ մրցանակ, 1981)
«Զվարթնոց» օդանավակայանը (1981, ՀԽԱՀ Պետական մրցանակ՝ 1985)
Մարզահամերգային համալիրը (1984, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1987)
«էրեբունի-3» բնակելի միկրոշրջանը
Բնակելի շենքեր Երևանի Սարյան, Չարենցի և Թամանցիների փողոցներում։
Արթուր Թարխանյանը շուրջ 2 տասնյակ հուշարձանների ճարտարապետ է։
Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր (Երևան, 1967)
Մարտիրոս Սարյանի հուշարձան (Երևան, 1986)
Խորհրդային Հայաստանի 50-ամյակի հուշարձանը (Դիլիջան, 1970)
Հայրենական պատերազմում զոհվածների (Դսեղ, Տաթև, Բազմաբերդ)
Շառլ Ազնավուրի արձանը (Գյումրի, 2001)։