Karevorinfo  Իրադարձություններ  258

Թռչնաֆաբրիկայի տանիքում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի

20:48 երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
Թռչնաֆաբրիկայի տանիքում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի

Այսօր՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսակերտ գյուղի «Լուսակերտ» ՍՊԸ-ին պատկանող թռչնաֆաբրիկայում տղամարդու դի կա: Տեղեկությունը հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ոստիկաններն ու քննիչները նշված թռչնաֆաբրիկայի գոմերից մեկի տանիքում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Լյովա Շարաֆյանի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս գոմի տանիքում աշխատանքներ կատարելու ժամանակ հոսանքահարվել և տեղում մահացել է:

Նրա դին տանիքից իջեցնելու համար ժամանել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
     Փաստի առթիվ ավագ քննիչի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում: