Karevorinfo  Հարցազրույցներ  514

«Անհուսալի վիճակ չէ». Սեդա Սաֆարյանը՝ ՍԴ-ի որոշման մասին

20:08 երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
«Անհուսալի վիճակ չէ». Սեդա Սաֆարյանը՝ ՍԴ-ի որոշման մասին

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը «Ազատութուն» ռ/կ-ի եթերում հայտարարել է, թե իր կարծիքով՝ Սահմանադրական դատարանը ստեղծել է մի խճճված պատմություն, որ «Մարտի 1»-ի գործով դատական գործընթացները էլի հնարավորինս երկարաձգվեն, և սահմանադրական արդարադատություն չի իրականացրել:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ բարձր դատարանը Սահմանադրությանը հակասող և անվավեր էր ճանաչել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նրա նախկին երկու ենթականերին առաջադրված հոդվածը՝սահմանադրական կարգը տապալելու մասին:

Եթերի ընթացքում անդրադառնալով հարցին, թե համաձայն է, որ ՍԴ-ի որոշումը այս գործը փակուղի տարավ, Սաֆարյանը պատասխանել է. «Փակուղի հասկացությունն այս առումով շատ կոշտ է հնչում, որոշակի առումով բարդություններ են առաջացել, բայց անհուսալի վիճակ չէ, և ես դա չեմ բնութագրի որպես փակուղի, որովհետև մեղադրողը մեղադրանքի տերն է, իրավունք ունի միջնորդությամբ հանդես գալ դատարանում, և ժամանակ խնդրելու մեղադրանքը վերաձևակերպելու: Իրականում մեղադրանքի հետ կապված մենք մի քիչ անհամաձայնություններ ունենք»:

Մանրամասները՝ տեսանյութում: