«Եթե կարողանանք վստահություն առաջացնել բնակչության շրջանում, կյանքեր կխնայենք». մասնագետը՝ #AstraZeneca-ի մասին
«Եթե կարողանանք վստահություն առաջացնել բնակչության շրջանում, կյանքեր կխնայենք». մասնագետը՝ #AstraZeneca-ի մասին

Հայաստանը ներկրել է AstraZeneca պատվաստանյութի 24 000 դեղաչափ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարության իմունացման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը՝ նշելով, որ պատվաստանյութը հասանելի կլինի բոլոր մարզերում:
«Եթե կարողանանք վստահություն առաջացնել մեր բնակչության շրջանում, որովհետև այլևս այլընտրանք չունենք, առաջին հերթին կյանքեր կխնայենք, կկանխարգելենք մահերը և, վերջապես, առողջապահական ամբողջ համակարգը կթոթափի այդ ծանր բեռը»,- ասաց Գ. Սահակյանը:
«Այս պատվաստանյութը երկու դեղաչափով է կիրառվում՝ 8-12 շաբաթ ինտերվալներով, 18 տարեկանից բարձր անձանց համար»,- հավելեց մասնագետը: Նրա խոսքով՝ ախտանշանային ձևերի կանխարգելման համար արդյունավետությունը գնահատվում է 76 տոկոս:
Մանրամասները՝ տեսանյութում: