Karevorinfo  Իրադարձություններ  195

«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այլապես կհայաթափվի». Արթուր Թովմասյան

16:16 երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
«Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այլապես կհայաթափվի». Արթուր Թովմասյան

Մարտի 29-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ:

Քննարկվել են երկրի անվտանգության հետ կապված հարցեր: Ազգային ժողովի նախագահն անընդունելի է համարել Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ու հարևան երկրի քաղաքական ուժերի անհանդուրժողական կեցվածքը:

«Նոյեմբերի 9-ի փաստաթղթով պատերազմն է կանգնեցվել, Արցախի կարգավիճակի հարցը դեռ օրակարգում է, Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, այլապես կհայաթափվի, Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների հարցը պիտի բարձրացվի»,- ասել է Արթուր Թովմասյանը՝ շեշտելով, որ բանակցային գործընթացը պիտի շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:
     Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Հայաստան կատարած այցի արդյունքներին: Քննարկվել է Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վանդալիզմի մասին միջազգային ատյաններում բարձրաձայնելու հարցը:

Քննարկվել են նաև օրենսդրական փոփոխությունների հետ կապված հարցեր: Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ներկայացրել է խորհրդի հավանությանը արժանացած օրենքների նախագծերը, դրանք կքննարկվեն արտահերթ լիագումար նիստի ժամանակացույցով: