«Անհանգստացած ենք Մյանմայում տիրող իրավիճակով». Պեսկով
«Անհանգստացած ենք Մյանմայում տիրող իրավիճակով». Պեսկով

Կրեմլում անհանգստացած են Մյանմայում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճող թվով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք մտահոգված ենք քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճող թվով։ Մանրակրկտորեն հետևում ենք Մյանմայում իրադրության զարգացմանը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլում հետևում են արդյոք Մյանմայում տիրող իրավիճակին, որտեղ անցած հանգստյան օրերին ավելի քան 100 ցուցարար է զոհվել:
Փետրվարի 1-ին Մյանմայի զինվորականները պետական հեղաշրջում են իրականացրել։ Նրանք երկրի ղեկավարության հեռացումը բացատրել են նոյեմբերին կայացած ընտրություններում տեղի ունեցած զանգվածային կեղծիքներով։ Մյանմայում 1 տարով արտակարգ դրություն է հայտարարվել։
«Անհանգստացած ենք Մյանմայում տիրող իրավիճակով». Պեսկով