Մադուրոն նավթ է առաջարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դիմաց
Մադուրոն նավթ է առաջարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի դիմաց

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի դիմաց վճարում կատարել նավթի միջոցով: Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր պաշտոնական էջում։
COVAX մեխանիզմի շրջանակներում երկիրը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ձեռք բերելու մի քանի տարբերակ ունի՝ երկրից «հափշտակված» գումարի կամ նավթի փոխանակման միջոցով, հավելել է պետության ղեկավարը:
«Այսօր ես հավանություն եմ տվել պատվաստանյութի դիմաց նավթի առաքմանը։ Վենեսուելան ունի նավթային տանկերներ, նավթ գնող հաճախորդներ, և մենք կարող ենք նավթի մի մասն ուղղել անհրաժեշտ պատվաստանյութերի գնման համար»,- ասել է նախագահը: Այս մասին հաղորդվել է Venezolana de Television հեռուստաալիքի եթերում։
Tenemos listos dos métodos para obtener las vacunas, a través del mecanismo Covax: Con la liberación del dinero que nos tienen secuestrado, y con el Plan Petróleo por Vacunas. ¡Venezuela tiene dignidad y cuenta con los recursos para garantizar la salud del pueblo venezolano! pic.twitter.com/PD5SCYwXPF
— Nicolás Maduro (@NicolasMaduro) March 29, 2021