Karevorinfo  Համացանց  143

«Հայաստանի վարչապետը գտել է Հայկական հարցի լուծման բանալին». Հայկ Մարտիրոսյան

09:20 երկուշաբթի, 29 մարտի, 2021 թ.
«Հայաստանի վարչապետը գտել է Հայկական հարցի լուծման բանալին». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի վարչապետը գտել է Հայկական հարցի լուծման բանալին: Շուտով Արևմտյան Հայաստանը, Նախիջևանն ու Արցախը կդառնան հասանելի հայ ժողովրդին: Թուրքիան այլևս երբեք չի տենչա տիրանալ Հայաստանին: Հայ ժողովուրդը կսկսի խաղաղ ապրել և արարել:

Ինչպե՞ս է դա տեղի ունենալու: Ի՞նչ ճանապարհով է դրան հասնելու Հայաստանի վարչապետը:

Դա շատ պարզ ճանապարհ է, որ նախանշել է դեռ Երրորդ հանրապետության մեծ հիմնադիր առաջին նախագահը:

Հայաստանը բացում է իր սահմանները, մոռանում է իր ամոթալի և ողբերգական անցյալը, հանուն լուսավոր ապագայի՝ մոռանում է նաև իր հերոսական էջերը, որովհետև դրանք այլևս նոր Հայաստանում դիտարկվելու են որպես հիմարության, անտեղի ինքնազոհողության և նողկալի ազգայնականության դրվագներ: Չկան Հայաստանը խաղաղությունից հետ պահող մեղավորները՝ նախկինում անարդարորեն հերոս համարված զինվորներն ու գործիչները: Բոլորն սպանված են: Նոր ապագան եղբայրական Թուրքիային աստիճանական միավորումն է, որի արդյունքում Հայաստանը, իր իսկական անվամբ, որպես Արևելյան Թուրքիայի վիլայեթ (Արևմտյան Ադրբեջան)՝ կմիավորվի Թուրքական լեռնաշխարհի մյուս հատվածի հետ: Հայերի անուղեղ և անուղղելիորեն ազգայնական զազրելի հատվածը կգաղթի այլ երկրներ, իսկ հայրենասեր՝ եղբայրասեր թրքամետ հատվածն ու վարչապետի քաղաքական հենարանը կդառնան հզոր և տարածաշրջանային առաջավոր պետության՝ Թուրքիայի հպարտ քաղաքացիներ: Թուրքական հզոր տնտեսությունը նրանց կապահովի անսպառ աշխատատեղերով, լիքը փորով և վերանորոգված մզկիթներով, որ նախկինում աղվանական և ուդիական վանքեր են եղել:

Հայերը կվերադառնան այն հնարավորության կետին, որը բաց էին թողել երբ իրենց ժամանակավորապես բնակեցրած տարածքներ եկել էին արաբները: Հայերը կվերադառնան Իսլամի ընդունման շանսին: Եվ այդ շանսը կօգտագործեն: Կծնվեն Խաչատուր-Մուհամեդ, Անդրանիկ-Իլհամ, Նիկոլ-Հասան, Մխիթար-Ալի, Արտակ-Թաներ, Արմեն-Օզգյուն անուններով հպարտ երեխաներ և հարցը կլուծվի:

Ի՞նչ ապուշությամբ է զբաղված եղել այս ամբողջ հազարամյակում վերջերս տարածաշրջան եկած և ուդիներից հայրենիք խլած հայ ժողովուրդը՝ դավադրաբար և անշնորհակալ կերպով պայքարելով իր համար մշտապես տնտեսական հնարավորություններ բացել ցանկացած քիրվա թուրք ժողովրդի դեմ:

Հիմա այլևս Հայաստանում կա ժողովրդի իշխանություն: Թուրք ժողովրդի իշխանություն և ամեն բան շուտով իր տեղը կընկնի:

Եթե, իհարկե, դրան չխանգարեն հակաժողովրդական ազգայինները:

Եվ այդ ազգայիններն անպայման խանգարելու են այդ տեսլականին: Ու ոչնչացնելու են այն: Անպայման ոչնչացնելու են: Առանց կասկածի: Անպայման»: